ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի նոր առաջարկ։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։ Հինգշաբթի օրը նաև Թրամփը նշեց, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և լավատեսություն հայտնեց, որ Թեհրանի թիրախների վրա ռազմական հարվածը կկանխվի։
«Նրանք ունեն այս առաջարկը», – ասել է ամերիկացի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին։