Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հաճույք եմ ստանում նրա խաղը դիտելուց․ Պալմեր

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոուլ Պալմերը իր հիացմունքն է հայտնել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի նկատմամբ։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Յամալը աշխարհի լավագույն խաղացողն է։ Անկախ նրանից, թե ով ինչ է անում, կա զգացողություն, որ դա նրա վրա չի ազդում։ Սա խելագարություն է։

Որքա՞ն դժվար է 17 տարեկանում նման խաղ ցուցադրելը։ Չգիտեմ, երբեք չեմ փորձել։ Նա ունի վստահություն, բայց ոչ վախ։ Ես հաճույք եմ ստանում նրա խաղը դիտելուց», — ասել է Պալմերը Sky Sports-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 53 խաղում խփել է 17 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։

Leave a Comment