«Ինտեր Մայամին» Ժորդի Ալբայի հետ նոր պայմանագիր է ստորագրել

«Ինտեր Մայամին» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ նոր պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ավարտը։

Ալբան «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում Ալբան 17 խաղում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Leave a Comment