«Իրшնը միջпւկային զե նք ունենալու շեմին է». Ռпւբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային ծրագիրը մտնում է վճռորոշ փուլ, և աշխարհը կանգնած է լրջագույն սպառնալիքի առաջ։

«Իրանն, ըստ էության, արդեն շեմային միջուկային պետություն է դարձել»,- ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ եթե Իրանը որոշի գնալ այդ ճանապարհով, ապա կկարողանա շատ արագ հարստացնել ուրանը մինչև 90% և վերածել այն զենքի։

«Ահա թե ինչի առաջ ենք մենք կանգնած հիմա։ Դա է այս իրավիճակի հրատապությունն ու վտանգը»,- ընդգծել է Ռուբիոն։

Իրանի հարցում Ռուբիոն հույս է հայտնել, որ երկրի ղեկավարությունը կընտրի խաղաղության ուղին․
«Ի վերջո, որոշումը Իրանի գերագույն առաջնորդի ձեռքում է։ Հուսով եմ՝ նա կընտրի խաղաղության ու բարեկեցության ուղին»,- ասել է նա։

Сообщение «Իրшնը միջпւկային զե նք ունենալու շեմին է». Ռпւբիո появились сначала на Lragrogh.com.

Leave a Comment