
Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչին հայտարարել է, որ Եվրոպայի հետ վերսկսվելու են միջուկային էներգիայի շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Արախչխի խոսքով՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորությունների ու Իրանի միջև բանակցությունները կայանալու են Ստամբուլում, մայիսի 16-ին:
«Փոխարտգործնախարարների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է Ստամբուլում»,- կառավարության նիստից հետո ասել է Իրանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսելու են խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: