Ձերբшկալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան

Դիտում ՝ 24 750

Ինչպես հայտնել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով 11 անձ է ձերբակալվել:

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հիշյալի կապակցությամբ հայտնել է, որ բոլոր ձերբակալվածները նախկին աշխատակիցներ են:

«Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հաստատեց, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 աշխատակից, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։

Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից, և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,- գրել է Կոստանյանը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment