Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝  Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝  Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված, մտածեք՝ շաբաթական միջինը 5,000 զինվոր է մահանում: Տեսնենք, թե ինչպես կարող ենք վերջ դնել սրան։ Մտածում եմ գնալու (Ստամբուլ-Խմբ.) մասին, բայց այսօր ու վաղը մեր զբաղվածության պատճառով շատ դժվար է։ Բայց եթե ինչ-որ բան լինի, անհրաժեշտության դեպքում ուրբաթ օրը կարող եմ գնալ։ Մեր մարդիկ արդեն բանակցություններ է վարում հենց հիմա»,- ասել է Թրամփը Դոհայում ԱՄՆ-ի և Կատարի գործարարների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական  ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում: Նույն վայրում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել նաև 2022 թվականի մարտին։

Leave a Comment