Պուտինն ու Զելենսկին չեն մասնակցի. ովքեր են մասնակցելու Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններին

Ermenihaber. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ սահմանելով մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ ներկայացնող պատվիրակության կազմը:

Ըստ այդմ՝ ռուսական կողմը ներկայացնելու են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյոկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և մի շարք այլ պաշտոնյաներ:

ՌԴ պատվիրակությունը գլխավորելու է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Հայնտի է նաև, թե ովքեր են մասնակցելու ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցություններին ուկրաինական կողմից:

Ըստ այդմ՝ ուկրաինական կողմը ներկայացնելու են Ուկրիանայի արտգործնախարար Անդրիլ Սբիհան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահականի ղեկավար Անդրեյ Յերմակը, Ուկրաինայի նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան և մի շարք այլ պաշտոնյաներ:

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ևս մեկնելու է Թուրքիա, սակայն լինելու է Անկարայում և անձամբ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Պուտինին հանդիպելու ակնկալիքով մայիսի 15-ին Ստամբուլում լինելու մասին, իսկ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մայիսի 14-ին ասել, որ եթե Պուտինը չմեկնի Ստամբուլ, հնարավոր է՝ Վոլոդիմիր Զելենսկին ևս չմասնակցի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment