Ամեն ինչ կախված կլինի դրանց ընթացքից․ Պեսկпվ

Դիտում ՝ 22 552

Ստամբուլում վերսկսվող ռուս-ուկրաինական բանակցությունների տևողությունը կախված կլինի դրանց ընթացքից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր բանակցությունների սկիզբն է։ Հետագայում ամեն ինչ կախված կլինի դրանց ընթացքից», — պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք բանակցությունները նախատեսված են միայն մայիսի 15-ին, թե կարող են տևել մի քանի օր՝ ըստ անհրաժեշտության։

Նշենք, որ այսօր Ստամբուլում Երևանի ժամանակով 11:00-ի սահմաններում մեկնարկելու են ռուս-ուկրաինական բանակցությունները։ ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment