ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։

«Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ:

Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր հաջողության վերաբերյալ։

«Մենք պետք է տեսնենք, թե ինչ կպատահի առաջիկա օրերին։ Ես շարունակում եմ զգուշավոր լավատես լինել, որ եթե Ռուսաստանը նույնպես ցանկանա դա անել, ապա հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում կարող են լինել որոշակի առաջընթացներ», – ասել է նա։

Leave a Comment