Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Leave a Comment