Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը ուզում են լուծարել, երբ աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու ճանապարհը դեռ քննարկման փուլում է

Ոսկան Սարգսյանը գրում է․

«Մայիսի 3-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում հանդիպման ժամանակ սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Նիկոլ Փաշինյանին մտահոգություն է հայտնել, որ կառավարության ծրագրով, մինչև 2026թվականը թվով 100 դպրոցներ, որոնք քիչ աշակերտներ ունեն, լուծարվելու են; Բարեկամավանի դպրոցը 17 աշակերտ ունի, սակայն դպրոցի առկայությունն է Բարեկամավանը որպես բնակավայր պահում, որպեսզի մնացած բնակիչները չարտագաղթեն։ Ն․ Փաշինյանը հայտնել է, որ Բարեկամավանից դեպի սահմանամերձ Դովեղ գյուղ տանող ճանապարհ է կառուցվելու և բարեկամավանցի դպրոցականները կսովորեն Դովեղի նորակառույց դպրոցում։ Իսկ Դովեղի դպրոցի շինարարությունը շուրջ մեկ տարի դադարեցված է ,շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը՝ խզված, հայտնի չէ, թե շենքը երբ կգործարկվի։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ե՞րբ է կառուցվելու Բարեկամավան-Դովեղ կամ Բարեկամավան-Նոյեմբերյան անտառային ճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են « Դովեղ-Բարեկամավան ավտոճանապարհի հարցը քննարկման փուլում է»։

Leave a Comment