Վրաստանի նախագահից Փաշինյանը ստացել է 425 հազար դրամ արժողությամբ եղջյուր՝ գինի խմելու համար. «Ժողովուրդ»

Մայիս 14,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով Հայաստանում էր և մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի նախագահից ստացել է David Kakabadze & Enamel ապրանքանիշի ձեռագործ արծաթապատ եղջյուր գինի խմելու համար։

Գինի խմելու համար նախատեսված եղջյուրն արժեցել է 425 հազար 610 դրամ։

Էմմա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment