Իսկ ով ասաց, որ առաջադրվելու է Քոչարյանը, ով ասաց, որ գործելու է Քոչարյան- ՀՅԴ դաշինքը․ Ս․Նիկոյան (տեսանյութ)
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ չեն մտածում 2026 թ. ընտրությունների մասին, քանի որ դրանք հեռու են, և մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է երկրի համար անդառնալի վնաս հասցնել։
«Մտածում ենք արտահերթ ընտրությունների ու ցանկացած տարբերակի մասին», — ընդգծեց Նիկոյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ունի իշխանափոխության ծրագիր։
Նա անդրադարձավ նաև Հայկ Մամիջանյանի հայտարարությանը Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրման մասին՝ նշելով, որ եթե Քոչարյանի ուժը դառնա առաջատար խորհրդարանում, ՀՀԿ-ն կարող է սատարել նրան։ Բայց եթե ՀՀԿ-ն ստանա ավելի շատ ձայներ, ապա իրենց աջակցությունը պետք է ստանան Քոչարյանը և ՀՅԴ-ն։
«Սկզբունքը մեկն է՝ մեկ վայրկյան շուտ ազատվել Նիկոլ Փաշինյանից», — ասաց նա։
Ինչ վերաբերում է իմփիչմենտի գործընթացին, ապա Նիկոյանը շեշտեց, որ պետք չէ շտապել․ «Նույնիսկ եթե ստորագրությունները հավաքվեն, ԱԺ ներկայացնելու համար 6 ամիս ժամանակ կա։ Պետք է ներկայացնել՝ երբ դա կլինի նպատակահարմար»։
📺 Մանրամասները՝ տեսանյութում։