Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի դասընկերները Հայաստանում են։ Դեսպանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու պատմել, որ Չեխիայում մի գեղեցիկ ավանդույթ կա, դասընկերներով պարբերաբար հանդիպում են։

«Ահա դասընկերների մի այդպիսի գեղեցիկ հանդիպում նոր կայացավ Հայաստանում։ Մեր դասաարանի գրեթե կեսն է»,-գրել է դեսպանը։
Դեսպանն ու ընկերները նախօրեին մասնակցել են Եվրոպայի օրվա միջոցառումներին, Պետր Պիրունչիկը ընկերների նվագակցությամբ նույնիսկ սաքսաֆոն է նվագել՝ կատարելով չեխական ժողովրդական երգ՝ ջազային տարբերակով։

