Զինվոր է հոսանքահարվել ու մահացել, ՊՆ-ում հանգամանքները դեռ չեն պարզել

Պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։

The post Զինվոր է հոսանքահարվել ու մահացել, ՊՆ-ում հանգամանքները դեռ չեն պարզել appeared first on Tribune.am.

Leave a Comment