Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղած բաց նամակում տարակուսանք է հայտնել ամերիկյան կողմի լռության համար վրաց-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորման եւ ռազմավարական գործընկերության վերականգնման առնչությամբ։
Վարչապետը նամակը հրապարակել է սոցցանցի իր էջում։ Դրանում Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն դիմել էր ամերիկյան ղեկավարությանը երկկողմ հարաբերությունների հարցով, իսկ դրանից առաջ քանիցս մաքուր էջից եւ կոնկրետ պլանով դրանց վերալիցքավորման պատրաստակամություն է հայտնել, սակայն պատասխան չի ստացել։ Բացի այդ, Վրաստանի վարչապետի խոսքով, երկու երկրների ղեկավարների միջեւ մինչ այժմ «բարձրամակարդակ ոչ մի շփում չի եղել»։
«Այդ լռությունը զարմանք է առաջացնում վրաց ժողովրդի եւ իշխանությունների շրջանում մի քանի պատճառներով. նախ՝ Վրաստանն արդեն երկար տարիներ ԱՄՆ ամենահուսալի գործընկերն է մեր ամենաբարդ տարածաշրջանում որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Վրաստանն ԱՄՆ-ին աջակցել է ամենաթեժ կետերում, ներառյալ Իրաքն ու Աֆղանստանը, որտեղ Վրաստանը ներկայացված էր զինվորների ամենամեծ քանակությամբ բնակչության մեկ հոգու հաշվարկով։ Միայն այդ երկու առաքելություններին մասնակցության շնորհիվ մեր փոքր երկիրը խնայել է ԱՄՆ-ի համար 2,5 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ գերազանցում է իրական օգնությունը, որը ցուցաբերվել է Վրաստանին»,- նշվել է նամակում։