Ծուխն առանց կրակ չի լինում, ակնհայտ է, որ ունենք նեպոտիզմի ակնհայտ դրսևորումներ. Նեպոտիզմի հարցն ընդհանրապես ձեր գերատեսչությանը հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, գիտե՞ք թե ինչ է նեպոտիզմը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, ԱԺ–ում դիմելով Հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշելով, որ ամեն օր մամուլում կարդում է նեպոտիզմի (ընկերների և բարեկամների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի) դրսևորումների մասին՝ ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են մի քանի ուսումնասիրություն և քննություն անել այդ հրապարակումների վերաբերյալ, թե նման գործարքները զուտ արվում է գեղեցիկ աչքերի համար։
Հակակառուպցիոն կոմիտեի նախագահը հայտնեց, որ մամուլի ամենօրյա ուսումնասիրություն են անում, որպեսզի վեր հանվեն կոռուպցիոն երևույթները, նաև՝ գնումների ընթացակարգը։
«Եթե վերցնենք իշխանության և բիզնեսի ծառերը, ապա կտեսնենք, որ դրանց ճյուղերի վրա իրար հետ ընկերական, ազգակցական կապերով կապված մարդիկ կան։ Կոնկերտ, ռեալ՝ էսինչ մարդն այս պաշտոնի է նշանակվել, որովհետև էսինչ մարդու սանիկն է, ինչ-որ մեկի կինն է, կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ է»,- նկատեց Արթուր խաչատրյանը՝ շեշտելով, որ դրանք վերաբերում են պետական կառավարման համակարգին ու բիզնեսին։
«Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք է»,– հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։
Արթուր Նահապետյանն ասաց, թե մամուլի ուսումնասիրությունների հիման վրա կան վարույթներ և թույլատրելիության սահմաններում տվյալներ կուղարկեն պատգամավորին։