Կոնյակագործներն այսօր՝ մայիսի 13–ին, բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց` պահանջելով վերջ դնել հայ արտահանողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որտեղից ասել են, որ այդ հարցով զբաղվում են։
«Բայց արդեն շուրջ մի ամիս է, մեր առաջին մեքենան կանգնած է Վրաստանում, ոչ մի պատասխան չկա, ոչ մի լուծում չկա։ Այս պահին մենք ունենք հինգ մեքենա կանգնած Թբիլիսիի Գեյզի տերմինալում։
Ոչ մի անգամ չի եղել այսպիսի բան, ուղղակի անհասկանալի է, ոնց կարելի է տարանցիկ բեռի մաքսային պլոմբները պոկել, ինչ-որ նմուշառում անել և պահել ամսից ավել կամ մի ամիս։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, դրա համար եկել ենք դեսպանի մոտ հարց տանք, պատասխան ստանանք»։
Հարցին՝ որքա՞ն է կազմել ֆինանսական կորուստը այդ խոչընդոտների պատճառով, տնտեսվարողը պատասխանեց. «Ֆինանսական կորուստը հենց այնպես չես կարող հաշվարկել։ Մենք 100 դոլար ամեն մեքենային օրական վճարում ենք կանգնած, բայց բեռը, որ չի հասնում հասցեատիրոջը, մի որոշ ժամանակ հետո մեր ռուսական ընկերությունները, պարտնյորները կարող է հրաժարվեն մեզնից։ Իրենք մեզ կարող է փոխարինեն ուրիշ արտադրողով՝ հայկական կամ ոչ հայկական, և այդ ժամանակ արդեն մեր կորուստները ահռելի կլինեն»։