
Դիտում ՝ 22 583
Կաննի կինոփառատոնի հյուրերին արգելել են ներկայանալ «մերկ» հանդերձանքով, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ վերջին տարիներին աստղերն ավելի ակտիվ են նշված միջոցառմանը իրենց մարմնի բարեմասնությունները ցուցադրելով մեծ ուշադրություն գրավելու հարցում։
Մայիսի 13-ին մեկնարկող կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ նախորդ տարիների փորձի արդյունքում իրենք ստիպված են եղել նոր դրես-կոդի կանոններ մտցնել։
«Պարկեշտության նկատառումներից ելնելով՝ մերկ ներկայանալն արգելված է կարմիր գորգի վրա կամ փառատոնի ցանկացած այլ վայրում: Սոցիալական ապահովության թիմերից կպահանջվի մերժել կարմիր գորգ մուտքը բոլոր նրանց, ովքեր չեն պահպանում այս կանոնները», — ասվում է հայտարարության մեջ:
Կիսվել սոց․ ցանցերում