
Իշխանության ջանքերը` խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն` կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները:
Թե այդ նպատակով ո՞ւմ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու և մի քանի կոպեկ աշխատելու համար համար հայրենիք կդավաճանի, արդեն տեխնիկական հարցեր են:
Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրաված են անարժեք «կամավորներ» և նրանք ըստ իրավիճակի մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը