Ինչպիսի ահռելի գումարներ են ծախսվում` դեգրադացնելու համար հայ ազգը. Վարուժան Ղազանչյան – HayqNews

Բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը գրում է․

Այս կիսագրագետ, խղճուկ արարածները, որոնք պատահմամբ իշխանություն են ձեռք բերել , իրենց պարզունակ մտածողությամբ, հայ միտքը իջեցնում են, քարե դարի մակարդակի։

Կանգառներում տեղադրված գովազդային վահանակի վրա մեծ֊մեծ տառերով գրված է.

ԶԳՈՒՇԱՑԵՔ` Հայերեն կարդալը մտավոր կարողություններ է առաջացնում։

Եվ այլ նման, ոչինչ չասող հիմարություններ։

Չգիտես` ծիծաղես, թե լաս։

Կամ`

Կրթությունը նորաձև է /այսինքն մոդա է/։

Տո խղճուկներ։

Հայ մարդու համար կրթվելը` կենսակերպ է, և ոչ թե անցողիկ, ժամանակավոր մի բան։

Կրթությունը լույս է, և հայը միշտ դեպի լույսն է ձգվել, հաղթահարելով բոլոր դժվարությունները։

Աստված իմ, այս ինչ ահավոր ժամանակներում ենք ապրում։

Ինչպիսի ահռելի գումարներ են ծախսվում` դեգրադացնելու համար հայ ազգը։

Մի՞թե պիտի հաջողեն…

Leave a Comment