Դեպքը հանրային հնչեղություն է ստացել, բայց ոստիկանների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու հիմքեր առկա չեն. խորհրդարանում հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգելու մասին հարցին։
ՔԿ ղեկավարն ասաց, որ Տիգրան Ուլուբաբյանին անձամբ է ընդունել։
Ըստ ՔԿ ղեկավարի՝ ունենք քաղաքացի, որը հայտարարություններ է արել՝ ընդ որում՝ հակասական, ուստի, լրացուցիչ փորձաքննություն են նշանակել եւ դրանց արդյունքներից հետո միայն մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն։
Գառնիկ Դանիելյանը հարցը ձեւակերպելիս մանրամասն նկարագրել էր իրավիճակը եւ ասաց, որ օբյեկտիվ չէ, երբ բազմաթիվ մանրամասներից ՔԿ ղեկավարը հիմք է վերցնում հարցաքննության ժամանակ ոստիկանի հայտարարությունները։
«Մարդու վրա ինչո՞ւ վնասվածք չկա, երբ պնդում է, որ իրեն ոտքերով-ձեռքերով հարվածել են։ Մեզ համար ապացույցը ոչ թե ԱԺ պատգամավոր պարոն Դանիելյանի հայտարարությունն է, այլ մասնագետի հաստատումը, դատաբժշկական փորձագետի եզրակացությունը»,- ասաց ՔԿ ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔԿ նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: