Ռուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է.
«Դրա մասին կհայտարարվի»։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։