Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։
Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին, կրկին Օմանի մայրաքաղաքում։
Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Չորրորդ փուլը նախատեսված էր մայիսի 3-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, հանդիպումը հետաձգվել է «լոգիստիկ պատճառներով»: