Հռոմի պապն արհեստական ​​բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը

https://arm.sputniknews.ru/20250511/hrvomi-papn-arhestakan-banakanutjuny-hamarum-e-mardkutjan-glkhavvor-khndiry-88832865.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88757486_0:0:1466:1099_1920x0_80_0_0_5842be08190dc6090ef2567082940474.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, արհեստական բանականություն

հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, արհեստական բանականություն

Բաժանորդագրվել

Նրա նախորդը նույնպես կարծում էր, որ արհեստական ​​բանականությունը կարող է օգտագործվել որպես թշնամական տիրապետության գործիք։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ը արհեստական ​​բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը։ Նա այս մասին հայտարարել է կարդինալների հետ իր առաջին պաշտոնական քննարկման ժամանակ ելույթ ունենալիս։

«Մեր օրերում եկեղեցին բոլորին առաջարկում է իր սոցիալական ուսմունքի գանձարանը՝ ի պատասխան հերթական արդյունաբերական հեղափոխության և արհեստական բանականության զարգացման, որոնք նոր մարտահրավերներ են նետում մարդկային արժանապատվության, արդարության և աշխատանքի պաշտպանության ոլորտում», – ասել է նա։

Ըստ նրա՝ ընտրելով Լևոն անունը, ինքը հենվել է Հռոմի պապ Լևոն XIII-ի կյանքի ուղու և նվաճումների վրա, որը ղեկավարել է եկեղեցին 1878-1903 թթ-ին և դարձել ժամանակակից կաթոլիկ եկեղեցու սոցիալական մտքի հիմնադիրը: 1891-ին նա քննադատել է կապիտալիզմը և ձեռնարկություններում մարդկանց ստրկացումը։

Լևոն XIV-ն իր ուղերձում խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնած նախագծերը: Նա կփորձի չդադարեցնել եկեղեցու մերձեցումը «փոքրագույնների և մերժվածների» հետ։ Լևոն XIV-ը նաև հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ավելի ներառական դառնա:

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը նույնպես արտահայտվել էր արհեստական բանականության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԲ-ն «կարող է օգտագործվել որպես հոգատար ծառայության կամ թշնամական տիրապետության գործիք»։ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ չափազանց մեծ են տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը, դրանք զուրկ են մարդկային արժեքներից, ինչպիսիք են կարեկցանքը, ողորմածությունը, բարոյականությունը և ներողամտությունը։ Նա կարծում էր, որ միջազգային հանրությունը պետք է մշակի պայմանագրեր, որոնք կարգավորում են ԱԲ-ի օգտագործումը և զարգացումը:

Leave a Comment