ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։
«Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ ապահովելու համար, որ բանակցային գործընթացը տեղի ունենա։
Ավելի վաղ SHNATNEWS.am -ը հայտնել էր, որ Պուտինը Կիևի իշխանություններին առաջարկել էր վերսկսել 2022 թվականի վերջին ընդհատված ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի։ Ռուսաստանի առաջնորդը համապատասխան նախաձեռնության մասին հայտարարել է Կրեմլում լրագրողների հետ զրույցում: Առաջարկվում է վերսկսել բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում։