Փաշինյանը առավոտյան հեծանվային զբոսանք է կազմակերպել Կապանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: 

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը երեկ է մեկնել Սյունիքի մարզ:

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը:

Leave a Comment