Սերլոտը՝ Լա լիգայի պատմության բացարձակ ռեկորդակիր — Armsport.am

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտը Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի  «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպմանը (4-0) խփեց Լա Լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը։

Նորվեգացի հարձակվողն իր առաջին երեք գոլերը խփեց 7-րդ, 10-րդ և 11-րդ րոպեներին՝ սահմանելով մրցաշարի ռեկորդ՝ 4 րոպեում հեթ-տրիկ։

Բացի այդ, նա նաև ամենավաղ հեթ-տրիկն է գրանցել Լա լիգայում․ մինչ այս մինչև 11-րդ րոպեն հեթ-տրիկ չէր գրանցվել Իսպանիայի առաջնությունում։

Նշենք, որ նորվեգացին աչքի ընկավ նաև 30-րդ րոպեին՝ ձևակերպելով պոկեր։

Leave a Comment