🎥 Բարսելոնան հաղթեց Լա լիգայի վերջին տուրում․ մրցաշարային աղյուսակը — Armsport.am

Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Բիլբաոյում, որտեղ «Բարսելոնան» 3-0 հաշվով հաղթեց «Աթլետիկին»։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, ևս մեկ գոլ 11 մետրանոցից խփեց Դանի Օլմոն։ Մրցաշարային աղյուսակը՝

Սերլոտը՝ Լա լիգայի պատմության բացարձակ ռեկորդակիր — Armsport.am

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտը Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի  «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպմանը (4-0) խփեց Լա Լիգայի պատմության մեջ ամենաարագ հեթ-տրիկը։ Նորվեգացի հարձակվողն իր առաջին երեք գոլերը խփեց 7-րդ, 10-րդ և 11-րդ րոպեներին՝ սահմանելով մրցաշարի ռեկորդ՝ 4 րոպեում հեթ-տրիկ։ Բացի այդ, նա նաև ամենավաղ հեթ-տրիկն է գրանցել Լա լիգայում․ մինչ այս մինչև 11-րդ րոպեն հեթ-տրիկ … Read more

🎥 Ատլետիկոն ջախջախեց Ռեալ Սոսյեդադին․ Սերլոտը պոկեր ձևակերպեց — Armsport.am

«Ատլետիկո Մադրիդը» Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» 4-0 հաշվով։ «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտը հանդիպման սկզբում խփեց երեք գոլ։ 29-ամյա նորվեգացին գոլ խփեց իր նախկին ակումբի դարպասը 7-րդ, 10-րդ և 11-րդ րոպեներին։ 30-րդ րոպեին նա պոկեր ձևակերպեց։ Իսպանիայի առաջնության մրցաշրջանի 32 հանդիպմանը Սերլոտը խփել է 17 գոլ։ Մրցաշարային աղյուսակը՝