«Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք»․ Ադրբեջանում առաջին դասարանցիների համար պարտադիր երկու հանդեսներից մեկը

Caspian frontiers– Ադրբեջանում արդեն մոտավորապես 20 տարի դպրոցներում առաջին դասարանցիների համար պարտադիր է երկու հանդես։

Հանդեսներից մեկը այսպես կոչված «այբբենարանի հանդեսն» է։

Մյուսը, որ նույնպես պարտադիր պիտի լինի և յուրաքանչյուր մանկան համար դառնա հուշ, Հեյդար Ալիևին նվիրված հանդեսն է, որը կոչվում է «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» (Heydər babanın nəvələriyik)։

Այդ հանդեսն ունի իր կազմակերպման հատուկ ուղեցույցը, որը կա բոլոր դպրոցներում ու որի առաջին պահանջն այն է, որ հանդեսը պիտի բացվի «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» երգով, որի մուտքի երկու տողը հնչում է այսպես՝

Տող 1 / Ադրբեջանի պես հայրենիք ունենք,

Տող 2 / Հեյդար պապի պես *առաջնորդ ունենք։

*«Առաջնորդ» է թարգմանվել այստեղ ադրբեջաներենի öndər բառը, որն այլ կոնտեքստում կարելի է թարգմանել նաև «ցեղապետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment