Մերցը կարող է զանգահարել Պուտինին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Արևմուտքի առաջարկած 30-օրյա զինադադարը Ուկրաինայի հետ:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս էր հայտնել, որ այս շաբաթավերջին հակամարտության կողմերը կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայում 30-օրյա հրադադարի շուրջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված Ուկրաինայում հրադադարի թեման անմիջապես աջակցություն է ստացել Ռուսաստանի կողմից, սակայն ահռելի քանակությամբ նրբերանգների նախազգուշացումով։

«Եթե նման հնարավորություն ստեղծվի, ես դա կանեմ, բայց բոլոր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված, մենք այստեղ խոսում ենք մեկ ձայնով։

Իսկ եթե բանը հասնի դրան, ես կգործեմ նաև ԱՄՆ նախագահի հետ համաձայնեցված»,- Կիև կատարած այցի ժամանակ ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե պատրաստ է արդյոք զանգահարել ՌԴ նախագահին։

Leave a Comment