ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրшինան պատրաստել են 22 կետից բաղկացած հրադադարի ծրագիր

Դիտում ՝ 22 150

ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան պատրաստել են 22 կետից բաղկացած հրադադարի ծրագիր, որը շուտով կներկայացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կետերից մեկը 30 — օրյա հրադադարն է։ Այս մասին  հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հիմնական կետերից է՝ ԱՄՆ-ի պարտավորությունը՝ չաջակցել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն այդ փաստաթուղթը կներկայացնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին:

«Եթե Պուտինը ցանկանում է ելք գտնել, ահա նրա ելքը», — ասել է պարբերականի զրուցակիցը:

Լրատվամիջոցի աղբյուրները չեն բացահայտել Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ մյուս առաջարկների բովանդակությունը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment