Ավտոտրանսպորտի լցակայաններում Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների ամենամյա վիճակագրությունը փաստում է, որ ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման խնդիրը շարունակում է սուր մնալ։
ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 30-ին՝ լցակայանների պատասխանատվությունը բարձրացնելու և սպառողների իրազեկվածությունն ապահովելու նպատակով, ընդունել էր N 451-Ն որոշումը, որով սահմանվել էր, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար տնտեսվարողը լցակայանում պետք է փակցնի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ:
Որոշմամբ սահմանվում է ոչ միայն ցուցակի տեղադրման և ապամոնտաժման կարգը, այլ նաև QR կոդի միջոցով ներկայացվող տեղեկատվության պահանջները․ դրա միջոցով սպառողները հնարավորություն ունեն լցակայանից օգտվելիս մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը:
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա ամփոփել է նախորդ՝ 2024 թվականին ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման դեպքերի վիճակագրությունը։
Այսպես, 2024 թվականին հայտնաբերվել է ընդհանուր 31 թերլիցքավորման դեպք, դրանցից 18-ը՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում, 8-ը՝ ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի ոլորտում, 5-ը՝ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ)։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: