Կիևում ԱՄՆ դեսպանատունը հաղորդել է լուրջ օդային հшրձակման մասին

Դիտում ՝ 25 486

ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, զգուշացվում է բարձր սպառնալիքի մասին։ Ամերիկացիներին կոչ է արվում պատրաստ լինել ապաստան փնտրելու օդային հարձակման ահազանգի դեպքում: Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, հաղորդում է РБК-Украина-ն:

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է ստացել պոտենցիալ լուրջ օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Դեսպանությունը, ինչպես միշտ, խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստան գտնել օդային հարձակման ահազանգի դեպքում», — ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment