Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։

«Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, թե ինչպիսին կլինի (խմբ.այս երկրների) արձագանքը, մենք չգիտենք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան գոհ է այդ երկրներից որպես միջնորդներ։

«Մենք պատրաստ ենք ողջունել բոլոր երկրների ջանքերը։ Մենք, անշուշտ, շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին, նախագահ Թրամփին՝ կարգավորման գործընթացը քաղաքական և դիվանագիտական ​​հուն բերելու բոլոր ջանքերի համար։ Եվ մենք պատրաստ կլինենք ողջունել բոլոր մյուս երկրների ջանքերը, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ (խմբ.կարգավորմանը)», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Leave a Comment