
ՀՀ Արտաքին գործերի նախարարության կին աշխատակիցներից մեկը և ևս մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել հենց ԱԳՆ շենքի դիմաց։ Այս մասին հայտնում է «24Նյուզ»-ը։
Շտապօգնության ժամանած մեքենաները հոսպիտալացրել են վրաերթի ենթարկված քաղաքացիներին։ Դեպքի վայրում են նաև ԱԳՆ աշխատակիցները, այդ թվում՝ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։