Նկարիչ Կարեն Քյուփեյանը ոստիկանությունում է. պատրաստվում էր ցույց անել Մայր Հայաստան արձանի մոտ. Հրանտ Տեր-Աբրահամյան

Քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս պահին ՆԳՆ Քրեական ոստիկանությունում (նախկին 6-րդ) վարչությունում է նկարիչ, արվեստագետ Կարեն Քյուփեյանը, որը Մարտական եղբայրություն միաբանության և իմ ընկերն է:
Կարենի հետ է նաև նրա որդին:

Այս պահին պարզ չէ, թե ինչ կարգավիճակով է Կարենն այդտեղ:

Կարենի փաստաբանի զանգին ի պատասխան՝ ոստիկանությունում հաստատեցին Կարենի գտնվելն այնտեղ, սակայն, մանրամասներ հաղորդել առայժմ մերժել են:

Կարենն այսօր կեսօրին ակցիա էր պատրաստվում անել Մայր Հայաստան արձանի մոտ:

Ակցիան, որքան տեղյակ եմ, կրելու էր բացարձակ խաղաղ բնույթ` դրոշներ, պաստառներ:

Պաստառների վրայի գրությունները պետք է հարցականի տակ դնեին Երկրորդ Համաշխարհայինի ընթացքում հայերի տված մեծաքանակ զոհերի իմաստը:

Ավել մանրամասներ այս պահին չգիտեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment