
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 8-ի երեկոյան Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Ինստագրամում։
«Եղբայրական հանդիպում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ այսօր երեկոյան Մոսկվայում: Սերբերը և սլովակները հավերժ եղբայրներ են», – լուսանկարը մակագրել է Վուչիչը:
Վուչիչն ու Ֆիցոն ժամանել են Մոսկվա՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։