Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթ։

Արարողությանը մասնակցում են Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Չինաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Եգիպտոսի, Վիետնամի, Բելառուսի և Ադրբեջանի ստորաբաժանումները։

Հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցում։

Շքերթը վարում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է կենտրոնական տրիբունայից՝ 29 օտարերկրյա առաջնորդների հետ միասին: Ներկա է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահն իր ելույթում շնորհավորել է շնորհավորել է բոլորին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ մայիսի 9-ը ռուսների համար ամենակարևոր տոնն է, ապա վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ կհիշի նացիզմի դեմ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների սխրանքը։ Պուտինը հավելել է, որ ռուսները կշարունակեն մեծարել վետերաններին, նրանց սերը հայրենիքի նկատմամբ և իրենց տունը պաշտպանելու ցանկությունը։

Leave a Comment