Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը

Ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մինսկում հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Նոյեմբերի 19-ին Մինսկում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման շահերից ելնելով», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Leave a Comment