Թող 1000 տարի էլ ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը. Բագրատ Սրբազան

Դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։

Դատական նիստից հետո սրբազանը հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառվող սահմանափակումները չեն կարող ստիպել իրեն հրաժարվել պայքարից։

«Թող 1000 տարի ինձ ազատազրկեն, եթե դա է մեր երկրի ազատագրության գինը», ասել է նա։

Արքեպիսկոպոսը նաև նշել է, որ ամեն անգամ իր խափանման միջոցի հարցը քննարկելիս հիշում է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։

«Ես բացարձակ ակնկալիք չունեմ, սպասելիք կամ խնդրանք չունեմ ներկայացնելու այս դատարանին։ Ես մի ակնկալիք ունեմ ինձնից՝ չդադարեցնել պայքարը, ոչ մի միլիմետր չնահանջել, անկախ նրանից, թե ինչ հալածանք, ինչ որակումներ, ինչ խուլիգանական խմբեր տարբեր տեսքերով կհայտնվեն մեր առջև», հայտարարել է սրբազանը։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարվել իր քաղաքական և հասարակական պայքարից։

Leave a Comment