Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

12 Նոյեմբերի, 2026

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։

Զախարովան այս մասին հայտարարել է «Лента.ру»-ին տված մեկնաբանությունում՝ անդրադառնալով հայ պաշտոնյայի հրապարակած եռատողին, որում քննադատության էր ենթարկվել ՀԱՊԿ-ը։ «Իրականում դա քառատող է։ Վերջին տողն այսպես է հնչում. «Մի հորինվածք հորինեց Սիմոնյանը»»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Նրա խոսքով՝ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր համապատասխան պարտավորությունները։

Leave a Comment