ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ շատ լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ հաջորդ հանդիպման անցկացման հեռանկարները։
«Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված։ Հուսանք՝ ամեն ինչ կկայանա», – ասել է Ուիթքոֆը «Վեստի» հեռուստաալիքի եթերում։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նաև հայտնել է, որ հաջորդ հանդիպմանը ներկա կլինեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ Հարցին, թե եվրոպական քանի երկիր կարող է մասնակցել բանակցություններին, Ուիթքոֆը պատասխանել է՝ «Կարծում եմ՝ մի քանիսը»։