նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում որոշում է կայացվել ժամանակավորապես զրկել Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի (քվեարկելու) իրավունքից։ Այս քայլը պայմանավորված է Երևանի կողմից 2024 թվականից ի վեր կազմակերպության բյուջե տարեկան անդամավճարները չվճարելու հետևանքով առաջացած պարտքով։
Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 10-ի հայտարարության՝ որոշման նախագիծը հիմնված է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի վրա, որը կարգավորում է ֆինանսական պարտավորությունների չկատարման հետևանքները։
Ընդունված որոշմամբ Հայաստանը զրկվում է կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից, ինչպես նաև կասեցվում է ՀՀ քաղաքացիներին ՀԱՊԿ մարմինների քվոտավորված պաշտոններում առաջադրելու իրավունքը։ Այս սահմանափակումները գործելու են մինչև կուտակված պարտքի ամբողջական մարումը։
Ինչպես նշել է Սերգեյ Լավրովը, այս որոշումը չի նշանակում Հայաստանի վտարում կազմակերպությունից։ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ և, ըստ ռուսական կողմի պարզաբանման, պահպանում է Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ հավաքական անվտանգության ապահովման իրավունքը։