Մոսկվան հույս ունի, որ շուտով տեղի կունենա «3+3» խորհրդատվական նիստը. Լավրով

3 Նոյեմբերի, 2026

Մոսկվան հույս ունի, որ շուտով տեղի կունենա «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի հերթական նիստը, որին մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում տեղի կունենա այս ձևաչափով հերթական հանդիպումը», — ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային IV համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

Leave a Comment