Բողոքի ակցիա` Ռադիոտան մոտ — Հայաստանի Հանրային Ռադիո

«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Ռադիոտան մոտ` հրապարակելով Հանրային հեռարձակողին ուղղված նամակ- պահանջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Հանրայինի եթերով հեռարձակված համերգի փաստի կապակցությամբ` միաժամանակ դժգոհություն հայտնելով խմբագրական քաղաքականության դեմ։ Նրանք պահանջել են Հանրային հեռարձակողի եւ Հանրային հեռուստաընկերության ղեկավարների հրաժարականները։

Ավելի վաղ`սեպտեմբերի 28- ին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել եւ 44֊օրյա պատերազմը սկսվելու 6֊րդ տարելիցի օրը Հանրայինով հեռարձակված Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը համարել էր սխալ,  ընդունել իր սխալը եւ ներողություն խնդրել հանրությունից ։

Leave a Comment