Ընկերության բաժնեմաս եք գնում կամ վաճառում. ի՞նչ ռիսկեր ունեն գնորդն ու վաճառողը

Ընկերության բաժնեմասի (բաժնետիրական ընկերությունում՝ բաժնետոմսերի) վաճառքը բիզնեսում սեփականության իրավունքի փոխանցման տարածված ձևերից է, սակայն գործարքը կարող է ուղեկցվել ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական ռիսկերով։ Գնորդը կարող է բախվել ընկերության չբացահայտված պարտավորություններին, դատական վեճերին կամ բաժնեմասի նկատմամբ սահմանափակումներին (գրավ, արգելանք, չվճարված բաժնեմաս), իսկ վաճառողը՝ վճարման չկատարման, պայմանագրային պարտավորությունների խախտման կամ գործարքից հետո իր դեմ ներկայացվող պահանջների ռիսկին։

Գործարքի անվտանգությունն ապահովելու համար կարևոր է նախապես ստուգել ընկերության իրավական և ֆինանսական վիճակը, հստակ սահմանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատշաճ ձևակերպել վճարման պայմաններն ու վաճառողի երաշխիքները և պահպանել բաժնեմասի օտարման համար օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված պահանջները՝ մյուս մասնակիցների նախապատվության իրավունքը և փոփոխությունների պետական գրանցումը։ Հակառակ դեպքում գործարքը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների, սեփականության իրավունքի շուրջ վեճերի և երկարատև դատական գործընթացների։

Թեմայի մանրամասները Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանը։ Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment