Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։
Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի հանգամանքները պարզվում են։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայությունից։