31 Հոկտեմբերի 2026, 18:00
Արմավիրցի երիտասարդ դերասան և պրոդյուսեր Արամ Վարդևանյանն «OK!» ամսագրի մրցանակին է առաջադրվել «Պրոդյուսերական դեբյուտ» անվանակարգում՝ «Без оглядки» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար։
Արամը դարձել է կատակերգական ճանապարհային ֆիլմի համապրոդյուսերը։ Այժմ նրա մասնագիտական ձեռքբերումները կգնահատի մրցանակաբաշխության փորձագիտական ժյուրին, ինչպես նաև քվեարկությանը մասնակցող հազարավոր հեռուստադիտող։
«OK! Awards «Больше чем звезды» 2026»-ը ռուսական շոու-բիզնեսի նշանակալի իրադարձություններից է, որը նվիրված է ամսագրի 20-ամյակին։